ԱՄՆ-ն զգուշացրել է Ռուսաստանում սպառնացող ահաբեկչությունների մասին

ԱՄՆ-ն զգուշացրել է Ռուսաստանում սպառնացող ահաբեկչությունների մասին

ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Ջոն Քըրբին հայտարարել է, որ հնարավոր է հարձակումներ եւ ահաբեկչական գործողություններ տեղի ունենան Ռուսաստանի տարբեր քաղաքներում: Պատճառը Սիրիայում ծայրահեղական ահաբեկչական խմբավորումների ունեցած կորուստներն են, որոնք պատճառվում են ռուսական գործողությունների արդյունքում: Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը:



«Իրավիճակն այնպիսին է, որ քաղաքացիական պատերազմը Սիրիայում շարունակվում է: Ահաբեկիչները եւ ահաբեկչական խմբավորումները շարունակում են շահագործել իշխանության վակուումի պատճառով ստեղծված իրավիճակը՝ իրենց գործողություններն ընդլայնելու համար: Դրանք անխոս կներառեն նաեւ հարվածներ ռուսական շահերին եւ նույնիսկ` ՌԴ քաղաքներում ահաբեկչական գործողություններ»,- ասել է Պետքարտուղարության խոսնակը: