Ղրղզստանում ջիհադիստների են դատել

Ղրղզստանում ջիհադիստների են դատել

Ղրղզստանի Օշ քաղաքի դատարանը ԻՊ մի քանի ահաբեկիչների, ովքեր ձերբակալվել էին եւ երկրի ՔՕ համապատասխան հոդվածներով մեղադրվել, դատապարտել է 10, 15, 17 եւ 18 տարի ազատազրկման: Այս մասին գրում է 24.kg լրատվական կայքը:



Նշենք, որ ահաբեկիչները ձերբակալվել են այս տարվա մարտ ամսին: Վերջիններս իրենց պատիժը կկրեն խստացված ռեժիմով ՔԿ հիմնարկներում: Ի դեպ հայտնի է դարձել, որ ահաբեկիչները «Օդնոկլասսնիկի» սոցցանցի միջոցով են ձեւավորել խմբավորում եւ փորձել ներգրավել իրենց շարքերը՝ օգտագործելով սոցցանցերը եւ WhatsApp հավելվածը:



Վերջիններս նախատեսել էին սպանություններ իրականացնել Օշ քաղաքում, ապա անցնել Սիրիա եւ Իրաք: