Թուրքիան պատրաստ է գործակցել եւ Սիրիայի, եւ Ռուսաստանի հետ

Թուրքիան պատրաստ է գործակցել եւ Սիրիայի, եւ Ռուսաստանի հետ

Թուրքիան եւ Ռուսաստանը քննարկում են հրադադարի ռեժիմ մտցնելու հարցը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլեթ Չավուշօղլուն: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ ռուսական լրատվական գործակալությունը, Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան աջակցում է Ռուսաստան-ԱՄՆ` Սիրիայում հրադադարի պայմանավորվածությունները, որոնք, ցավոք, հնարավոր չեղավ մինչեւ վերջ իրացնել, սակայն իրավիճակի նորմալացման հետ հնարավոր կլինի անդրադառնալ այդ հարցին:



Թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաեւ հայտարարել է, որ ռուսական կողմն այս հարցով ցանկանում է գործակցել Անկարայի հետ: Նաեւ նշվում է, որ Անկարան այս հարցով քննարկումներ է ունեցել նաեւ պաշտոնական Թեհրանի հետ ԱԳ նախարարների մակարդակով: Չավուշօղլուն նաեւ նշել է, որ պատրաստ է գործակցել եւ Մոսկվայի, եւ Դամասկոսի հետ: