Գովազդել ոչ պարտադրել (վերնագրի կետադրությունը` ընթերցելուց հետո)

Գովազդել ոչ պարտադրել
(վերնագրի կետադրությունը` ընթերցելուց հետո)

Չասեք, թե չգիտեք, չեք լսել, տեղյակ չեք, որ հիմնարկներին, դպրոցներին Արցախի ազգային վիճախակաղի 2 հազար դրամանոց տոմսեր են պարտադրում: Ինչո՞ւ է պարտադրվում, եթե անգամ Արցախի համար է: Ամեն ինչի մեջ չափի զգացում պետք է լինի: Մարդիկ նույնիսկ 300 դրամանոց վիճակախաղի տոմս չեն գնում: Բայց արի ու տես` վերեւներում նստած մի «իմաստուն» մտքի «փայլատակում» է ունենում ու հրամայում՝ «2 հազար դրամանո´ցը պետք է վերցնեք, թե չէ…»: Ստիպողաբար փող հավաքելը, ինչի համար ուզում է լինի, փող կորզելու անպատկառ ձեւերից մեկն է: Իհարկե, այս միջոցը չի կարող համեմատվել ամեն տարի գովազդով անցկացվող հեռուստամարաթոնի հետ, երբ խնդրում են գումար փոխանցել: 2 հազար դրամի դեպքում խնդրանք չէ, անբարո պարտադրանք է: Կարելի է խիղճը գրպանը դնել եւ աջ ու ձախ լկտիաբար հայտարարել, թե սա հայրենասիրական «ակցիա» է կամ նման մի բան: Սա ակնհայտ թալան է՝ հայրենասիրության մշուշով քողարկված:



Մարտին եւ Արամայիս ԱՍԼԱՆՅԱՆՆԵՐ