«Ժողովուրդ». ՊՆ ղեկավար կազմում ոչ մի գեներալ չի մնացել

«Ժողովուրդ». ՊՆ ղեկավար կազմում ոչ մի գեներալ չի մնացել

«Ժողովուրդը» գրում է. «Մովսես Հակոբյանին ՀՀ պաշտպանության փոխնախարար-պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից ազատելուց եւ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ նշանակելուց հետո ՊՆ ղեկավար կազմում այլեւս ոչ մի գեներալ չի մնացել: ՀՀ ՊՆ բոլոր երեք տեղեկալները` Դավիթ Տոնոյանը, Արա Նազարյանը եւ Դավիթ Փախչանյանը, քաղաքացիական անձինք են: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարարության մյուս ղեկավար պաշտոններից եւս առաջիկայում զինվորականները ազատվելու են: Երիտասարդ կադրերը կտեղափոխվեն ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ենթակայության ստորաբաժիններ, իսկ տարեցները կուղարկվեն թոշակի: Ենթադրվում է, որ աստիճանաբար պաշտպանության նախարարությունը կվերածվի մի գերատեսչության, որը մշակում է բանակի զարգացման քաղաքականությունը ու լուծում նյութական ապահովության հետ կապված խնդիրները, իսկ ռազմական գործառույթները կվերապահվեն ՀՀ ԶՈՒ ԳՇ-ին եւ նրա ստորաբաժիններին»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: