«Ժողովուրդ». Բժշկական համալսարանը «տոկոսի տակ» է

«Ժողովուրդ». Բժշկական համալսարանը «տոկոսի տակ» է

«Ժողովուրդը» գրում է. «Օրաթերթին հայտնի դարձավ, որ Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանը 2012-2015 թվականների ընթացքում «Արդշինինվեստբանկ», «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» եւ «Արդշինբանկ» ՓԲԸ-ների հետ կնքել է 5 վարկային պայմանագրեր: Առաջին երեք վարկերը համալսարանին տրամադրվել են ընթացիկ ծախսերի իրականացման եւ շրջանառու միջոցների ձեռք բերման նպատակով, իսկ վերջին երկուսը՝ աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարների հետ կապված ծախսերի իրականացման համար: Ուշագրավն այն է, որ ձեւակերպված վարկերի մարումները դեռ չիրականացված՝ ներգրավվել են հաջորդ վարկերը, եւ կատարվել են նախորդ վարկերի տոկոսների մարումներ՝ ընդհանուր 1 մլն 421 հազար 600 ԱՄՆ դոլարի չափով: Ասել է թե՝ բժշկական համալսարանը «տոկոսի տակ է», վնասով աշխատող հիմնարկություն: Ու այս վարկային պատմությունների հիմքը դրվել է ՀՀԿ-ական Դերենիկ Դումանյանի օրոք, որը բուռն շարունակություն է ունեցել ներկայիս ռեկտոր, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի պրոտեժե Միքայել Նարիմանյանի օրոք»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: