«Հայկական ժամանակ». Միհրան Պողոսյանը կարող է հայտնվել ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակում Քանաքեռ-Զեյթուն համայնքում առաջադրվելու նպատակով

«Հայկական ժամանակ». Միհրան Պողոսյանը կարող է հայտնվել ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակում Քանաքեռ-Զեյթուն համայնքում առաջադրվելու նպատակով

«Մեր տեղեկություններով, արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման նախկին պետ և բանանի ներկրման մոնոպոլիստ Միհրան Պողոսյանն իր ապագայի վերաբերյալ իշխանությունների հետ փոխհամաձայնության է եկել։

Օֆշորային հայտնի սկանդալից ու ԴԱՀԿ պետի պաշտոնից հրաժարական տալուց հետո նա ակտիվորեն բանակցել Է իշխանությունների հետ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու համար։ Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նա դա հաջողել Է, պայմանով, որ հանձնել Է արագաչափերի և կարմիր գծերի բիզնեսում ունեցած իր բաժնեմասը։

Այնպես որ, Միհրան Պողոսյանը կարող է հայտնվել ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակում Քանաքեռ-Զեյթուն համայնքում առաջադրվելու նպատակով և պայմանով, որ իր միջոցներով հնարավորինս շատ ձայներ ապահովի ՀՀԿ-ի համար»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։