«Ժամանակ»․ ԱԱԾ պետի նախկին տեղակալին թույլ չեն տվել մեկնել ԱՄՆ

«Ժամանակ»․ ԱԱԾ պետի նախկին տեղակալին թույլ չեն տվել մեկնել ԱՄՆ

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ պետի նախկին տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանին ԱՄՆ դեսպանատունը մուտքի արտոնագիր չի տրամադրել, և նա ընտանիքով չի կարողացել մեկնել Հայաստանից ԱՄՆ: Եպիսկոպոսյանը ծրագրել էր ընտանիքով Ամանորն ԱՄՆ-ում անցկացնել, սակայն ինչպես երևում է ՀՀ իշխանությունները ԱՄՆ հյուպատոսարանին խնդրել են մուտքի արտոնագիր չտրամադրել ԱԱԾ նախկին պաշտոնյային:



Հիշեցնենք, որ մամուլում լուրեր տարածվեցին, որ Եպիսկոպոսյանի պաշտոնանկությունը կապված էր ԱԱԾ ղեկավարի՝ Գեորգի Կուտոյանի դեմ կազմակերպված դավադրության հետ: Ըստ որի, Եպիսկոպոսյանը տեղյակ է եղել, որ «Սասնա ծռեր» զինված խումբը պլանավորում է գրավել ՊՊԾ գունդը, սակայն վերադասին տեղյակ չի պահել:



Մեզ հասած տեղեկություններով՝ առաջիկայում այս գործով հնարավոր է նոր զարգացումներ լինեն»:



Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում