ՀՀԿ-ն պատրաստ է քննարկել և փոխել ընտրության օրը․ Շարմազանով

ՀՀԿ-ն պատրաստ է քննարկել և փոխել ընտրության օրը․ Շարմազանով

Սերժ Սարգսյանն քիչ առաջ ավարտված ՀՀԿ խորհրդի նիստում անդրադարձել է խորհրդարանական ընտրությունների օրը փոխելու վերաբերյալ քաղաքական ուժերի առաջարկներին և քննադատություններին ու որոշում կայացրել։



Այս մասին այսօր նիստից հետո հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ «Այս օրերի ընթացքում մենք տեսանք, որ մեր որոշ գործընկերներ տարբեր կուսակցություններից իրենց առաջարկություններն ու դժգոհություններ ներկայացրեցին ընտրության օրվա հետ կապված, քանի որ ապրիլի 2-ին լրանում է քառօրյա պատերազմի 1-ամյակը:



Բնականաբար, իրավաբանները նշում են, որ ապիլի 2-ի ընտրության օրը չի հակասում Սահմանaդրությանն ու Ընտրական օրենսգրքին, բայց մեր կարծիքը հետւյալն է. այո՛, մենք գտնում ենք, որ դա ազգային համախմբման, ազգային միասնության, մեր հերոս տղաների հիշատակի հերոսացման, ինչու չէ նաեւ այս մեկ տարվա ընթացքու բանակաշինության գործում ձեռքբերումների 1 ամյակը կարող է լինել»,- ասաց Շարմազանովը։ Այնուհետև ներկայացրեց իրենց որոշումը, որ ՀՀԿ-ն պատրաստ է բոլոր քաղաքական ուժերի հետ քննարկել այս հարցը։



«Եվ եթե բոլոր քաղաքական դերակատարները գան քաղաքական պայմանավորվածության, որ երեք, չորս կամ հինգ օրով հետաձգենք ընտրության օրը, ապա ՀՀԿ-ն այստեղ որևէ քաղաքական խոչընդոտ չի տեսնում»-ՀՀԿ-ի անունից հայտարարեց ՀՀԿ խոսնակը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ