Անջատողականների կողմից տրված փաստաթղթերի ճանաչումը Ռուսաստանի կողմից մարտահրավեր է Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ջանքերին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ

Անջատողականների կողմից տրված փաստաթղթերի ճանաչումը Ռուսաստանի կողմից մարտահրավեր է Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ջանքերին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքքի Հեյլին Ռուսաստանի կողմից ինքնահռչակ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի փաստաթղթերի ճանաչումը որակել է որպես մարտահրավեր՝ ուղղված Ուկրաինայի այդ շրջաններում խաղաղություն հաստատելու ջանքերին: 



«Ռուսաստանի կողմից անձնագրերի և այլ անլեգալ փաստաթղթերի ճանաչումը, որոնք տրվում են Ռուսաստանի հովանավորչությամբ գործող անջատողականների կողմից Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում, ուղիղ մարտահրավեր է Ուկրաինայի արևելքում խաղաղություն հաստատելու ջանքերին»,- հայտարարել է Հեյլին ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստում:



Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 18-ին հրամանագիր է ստորագրել ինքնահռչակ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի տարածքներում մշտական բնակվող քաղաքացիներին տրված անձագրերը և ավտոմեքենաների պետհամարանիշները Ռուսաստանի տարածքում ժամանակավորապես ճանաչելու մասին, մինչև Դոնեցկի և Լուգանսկի շրջանների հարցի քաղաքական կարգավորումը: