Բոլոր այն մարդիկ, ովքեր ոչինչ չարեցին, որ Հաց բերողը ազատության մեջ լինի, մեղավոր են՚ Նիկոլ Փաշինյան

Բոլոր այն մարդիկ, ովքեր ոչինչ չարեցին, որ Հաց բերողը ազատության մեջ լինի, մեղավոր են՚ Նիկոլ Փաշինյան

Այս պահին իմ ստացած տեղեկություններով մահվան պատճառը սուր տոքսիկացիան է, որովայնի եւ սրտի անբավարարությունը: Գիտեք, որ Էդմոն Մարուքյանի հետ մենք հանդիպում ենք նախաձեռնել գլխավոր դատախազի հետ եւ խոչընդոտները հաղթահարելով՝ ի վերջո ծանոթացել ենք Արթուր Սարգսյանի պահման պայմաններին ու նաեւ դատախազի հետ խոսակցության ժամանակ ասել ենք, որ այդ պայմաններում նրա կյանքին վտանգ է սպառնում: Այս մասին քիչ առաջ «Արմենիա» ԲԿ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով, իմանալով Արթուր Սարգսյանի մահվան լուրը, դադարեցրել էր ընտրարշավը՝ շտապելով ԲԿ:



«Ամբողջ իրավիճակը բոլորս գիտակցել ենք եւ նաեւ դա է պատճառը, որ մենք բոլոր հնարավոր ջանքերը գործադրեցինք, որ Հաց բերողի խափանման միջոցը փոխվի եւ անկեղծ ասած՝ մենք հույս ունեինք, որ դրանով փրկել ենք Արթուր Սարգսյանի կյանքը, բայց փաստորեն, մեր հույսերը չարդարացրին»;



Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նորից կալանավորելու, բոլոր որոշումները կայացվել են բարձր մակարդակով. «Այստեղ տարակարծություն լինել չի կարող, այո, իհարկե այդ մարդուն իշխանությունը ինքը խոստովանել էր, որ այդ մարդոն այդ իրավիճակը նույն կառավարության սահմանված կարգի համաձայն, այդ հիվանդությունը, այդ առողջական իրավիճակը համատեղելի չէ կալանքի հետ եւ նրանք այդ հիմնավորմամբ էին մարդուն ազատ արձակել: հետեւաբար մենք չստացանք պատասխանը՝ ինչն էր փոխվել մարդու առողջական վիճակում, որ նրան նորից կալանավորեցին: Իշխանությունը, այո, քննչական կոմիտեն, համակարգը, այո, գլխավոր դատախազությունը, այո, գլխավոր դատախազը, Հատուկ քննչական ծառայության քննիչը, պետը, այո, բոլորը, իհարկե մեղավոր են այդ մարդիկ: Բոլոր էն մարդիկ, որ ոչինչ չարեցին, որ էդ մարդը ազատության մեջ հայտնվի, այո, բոլորը մեղավոր են»:



Նշենք, որ այսօր «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է «Հաց բերող» Արթուր Սարգսյանը: