Արդյոք Թրամփը կհարվածի՞ Փհենյանին

Արդյոք Թրամփը կհարվածի՞ Փհենյանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ նաեւ հնարավոր է ուժային հարված հասցնել Փհենյանին, եթե վերջինս սադրանքի գնա: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սինդձո Աբեն ԱՄՆ նախագահի հետ հանդիպումից հետո, լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը, Աբեն ասել է, որ Հյուսիսային Կորեայի հետ կապված լուծումների բոլոր տարբերակները այժմ սեղանին են, քննարկվում են եւ ընդգծել, որ Տոկիոն շարունակելու է միջազգային հանրության եւ հատկապես Միացյալ Նահանգների հետ գործակցաբար զբաղվել Հյուսիսային Կորեայի խնդրով:



Հիշեցնենք, որ երեկ Փհենյանը նոր բալիստիկ հրթիռի փորձարկում է իրականացրել, որը անցնելով վաթսուն կիլոմետր, ընկել է Ճապոնական ծովը։