Թուրքիան Իդլիբում քիմիական հարձակման ապացույցներ է ներկայացրել

Թուրքիան Իդլիբում քիմիական հարձակման ապացույցներ է ներկայացրել

Թուրքիայում՝ Իդլիբում, տեղի ունեցած քիմիական հարձակման զոհերի դիահերձումից հետո Անկարան ներկայացրել է ապացույցներ՝ առ այն, որ տեղի ունեցածը եղել է հենց քիմիական զենքով հարձակում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը: Ինչպես հայտնում է ВВС ռադիոկայանը, դիահերձման բժշկական տվյալները ապացուցել են, որ քիմիական հարձակում է տեղի ունեցել խաղաղ բնակչության վրա: Նշենք, որ երեքշաբթի առավոտյան Սիրիայի Իդլիբ նահանգի Խան Շեյխուն քաղաքի վրա օդային հարձակումից հետո քիմիական թունավորում էր սկսվել խաղաղ բնակչության մոտ: Երեսուն տուժածի տեղափոխել են Թուրքիա, որտեղ երեք մարդ մահացել է: Պաշտոնական Դամասկոսը ժխտում է իր մասնակցությունը քիմիական հարձակմանը՝ նշելով, որ քիմիական գազի արտահոսքը կազմակերպել են ահաբեկչական խմբավորումները: