Նորվեգիայում ռումբանման իր է հայտնաբերվել․ կա մեկ ձերբակալված

Նորվեգիայում ռումբանման իր է հայտնաբերվել․ կա մեկ ձերբակալված

Նորվեգիայի Պորսգրուն քաղաքում, որը գտնվում է երկրի արեւելքում, մի քանի շինություններ շրջափակվել էին ոստիկանության կողմից, իսկ մարդիկ տարհանվել այն բանից հետո, երբ հայտնաբերվել էր ռումբանման իր: Այս մասին հայտնում է newsru.com-ը՝ հավելելով, որ Օսլոյից մեկնել է նաեւ սակրավորների խումբ: NRK հեռուստակայանը հաղորդել է, որ ենթադրյալ ռումբը հայտնաբերվել է այսօր՝ վաղ առավոտյան: Մեկ մարդ ձերբակալվել է: Իրավապահները նշում են, որ շրջանը ներկայումս շրջափակված է, սակայն այլ մանրամասներ չեն հաղորդվում: Տեղում աշխատում են Օսլոյից ժամանած սակրավորները: Տարհանվածներին տեղափոխել են ժամանակավոր ապաստարան, իսկ մնացած մարդկանց հորդորվել է երթեւեկությունը դադարեցնել տվյալ շրջանի մոտերքում:



Իրավիճակը քաղաքում, ըստ տեղի լրատվամիջոցների ուղիղ հեռարձակումներով փոխանցած տեղեկությունների, հանգիստ է: Նման զգոնությունը սկսվել է Ստոկհոլմյան ահաբեկչությունից հետո, երբ անցյալ շաբաթ օրը եւս նման իր էր հայտնաբերվել արդեն մայրաքաղաքում: