Ռուսաստանը չի պատկերացնում Սիրիայում անվտանգության գոտիներ ստեղծելու մասին ամերիկյան նախագիծը

Ռուսաստանը չի պատկերացնում Սիրիայում անվտանգության գոտիներ ստեղծելու մասին ամերիկյան նախագիծը

Մոսկվայում այնքան էլ լավ չեն պատկերացնում, թե ինչ նկատի ունի Վաշինգտոնը, խոսելով Սիրիայում անվտանգության գոտիներ ստեղծելու մասին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղակալ Սերգեյ Ռյաբկովը։ Հարցին, թե արդյոք Թիլերսոն-Լավրով բանակցությունների ընթացքում քննարկվելու է անվտանգության գոտիների ստեղծման հարցը, Ռյաբկովը պատասխանել է, թե բոլոր այն հարցերը, որոնք վերաբերում են Սիրիական հակամարտությանը, կքննարկվեն բանակցությունների ընթացքում։



«Մենք այնքան էլ լավ չենք հասկանում թե կոնկրետ ինչի մասին է խոսում ամերիկյան վարչակազմը, երբ տարբեր մակարդակներում խոսում է կայունության եւ անվտանգության գոտիների մասին»,- ասել է փոխնախարար Ռյաբկովը։