Գերմանիան պատրաստ է աջակցել Սերբիայի ԵՄ անդամակցությանը

Գերմանիան պատրաստ է աջակցել Սերբիայի ԵՄ անդամակցությանը

Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ Գերմանիան պատրաստ է աջակցել Սերբիայի ԵՄ անդամակցության դիմումին, տեղեկացնում է Reuters-ը:



Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը նաև նշել է, որ Եվրամիություն մտնելու համար Բելգրադը պետք է մի շարք բարեփոխումներ կատարի, ինչպես նաև կարգավորի հարաբերությունները Կոսովոյի հետ:



Զիգմար Գաբրիելը, սակայն, չի կարողացել ժամկետներ նշել, թե երբ կկարողանա Սերբիան ընդունվել Եվրամիություն: Նա ընդգծել է միայն, որ Բելգրադը Արևմտյան Բալկաններում կայունության գրավական է: