Մարին Լը Պենի հայրը ներկայացրել է դստեր պարտության պատճառները

Մարին Լը Պենի հայրը ներկայացրել է դստեր պարտության պատճառները

Ֆրանսիայի Ազգային ճակատ կուսակցության հիմնադիր Ժան-Մարի Լը Պենը` Ֆրանսիայի նախագահական ընտրություններում պարտված թեկնածու Մարին Լը Պենի հայրը, ներկայացրել է այն պատճառները, որոնցով պայմանավորված էլ պարտվել է իր թեկնածու դուստրը: Այս մասին հայտնում է “Ռոյթերս” լրատվական գործակալությունը: Ժան Մարի Լը Պենը նշել է, որ իր դստեր դեմ է աշխատել հատկապես այն, որ նա կողմնակից է եղել, որպեսզի Ֆրանսիան վերանայի իր դրամային քաղաքականությունը եւ դուրս գա եվրոպական արժույթի շրջանակներից, ինչպես նաեւ առհասարակ դուրս գա համաեվրոպական կառույց ԵՄ-ից: Մարին Լը Պենը ավելի մեծ հաջողության կհասներ, եթե իր նախընտրական քարոզարշավին ավելի մեծ տեղ հատկացնել մասսայական միգրացիայի եւ ժողովրդագրական խնդիրներին:



Գրեթե նույնանման կարծիք արտահայտել է նաեւ Ազգային ճակատ կուսակցության պատգամավոր Մարեշալ Լը Պենը` Մարին Լը Պենի զարմուհին: Ավելի վաղ, սակայն Մարին Լը Պենի հայրը դստեր պարտության մեղքը բարդել էր կուսակցության փոխնախագահ Ֆլորիան Ֆիլիպպոյի վրա, նրան համարելով այս պարտության հիմնական պատասխանատուներից մեկը: Նշենք, որ երեկ Ֆրանսիայում կայացած նախագահական ընտրություններում հաղթանակ տոնե Էմանուել Մակրոնը`65,82տոկոս քվեով: Մարին Լը Պենի օգտին քվեարկել էր ընտրողների 34,18 տոկոսը: