ԵՄ արտգործնախարարները կողմ են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը շարունակելուն

ԵՄ արտգործնախարարները կողմ են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը շարունակելուն

ԵՄ անդամ երկրների արտգործնախարարները արտահայտվել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պահպանման օգտին, հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշչիկովսկին՝ արտաքին գերատեսչությունների ղեկավարների խորհրդի նիստի արդյունքներով մամլո ասուլիսի ժամանակ:



«Մինսկի համաձայնությունները չեն կատարվում, այդ պատճառով էլ պատժամիջոցների հարցով ելույթ ունեցողները վճռականորեն պահանջեցին շարունակել դրանց կիրառումը»,- ասել է դիվանագետը՝ հավելելով, որ նույնիսկ բանավիճելու բան չկար: