350 բաժին ճաշ կպատրաստվի և կտրամադրվի համայնքի անապահով մարդկանց

350 բաժին ճաշ կպատրաստվի և կտրամադրվի համայնքի անապահով մարդկանց

Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ից - 16։00-ն, Երևանի 2801-ամյակի տոնակատարության շրջանակներում, Երևանի Նուբարաշեն կենտրոնական այգու շրջակայքում (Նուբարաշենի 9-րդ փող․) կգործարկվի Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) դաշտային խոհանոցը, որտեղ ՀԿԽԸ և Գերմանական Կարմիր խաչի ԲՎՄ բարեկամության թիմը 350 բաժին ճաշ կպատրաստի և կտրամադրի համայնքի անապահով մարդկանց։

Նշված տարածքում կգործի նաև Հայկական Կարմիր խաչի ընկերության Առաջին օգնության տաղավարը՝ անհրաժեշտության դեպքում մարդկանց առաջին օգնություն ցուցաբերելու համար։ Դաշտային խոհանոցը շարժական խոհանոց է, որը նախատեսված է արտակարգ իրավիճակներում տուժած բնակչությանը տաք սնունդ պատրաստելու և բաշխելու համար։ Հայկական Կարմիր խաչի ընկերության դաշտային խոհանոցը, որը տրամադրվել է Գերմանական Կարմիր խաչի Վյուրտեմբերգի երկրամասային մասնաճյուղի կողմից, հնարավորություն է տալիս միանգամից պատրաստելու մինչև 400 բաժին ճաշ։