Քաղաքապետը տուգանքը վճարել է վեց պարկ մետաղադրամով

Քաղաքապետը տուգանքը վճարել է վեց պարկ մետաղադրամով

Իտալիայի Մալենյո քաղաքի քաղաքապետ Պաոլո Էրբան ի նշան բողոքի, որոշել է պետության օգտին քաղաքից գանձվելիք տուգանքը վճարել վեց պարկ մետաղադրամով։ Այս մասին հայտնում է Մալենյոյի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը։ Ընդհանուր առմամբ Էրբան պետք է վճարի 1100 եվրո, որը վճարել է 168 կգ քաշով մետաղադրամներով։ Рoint.md-ի փոխանցմամբ, Էրբան դիմել է կենտրոնական իշխանություններին, խնդրելով պաշտոնյա ուղարկել, ու տեսնել, թե ինչպես են ապրում փոքր քաղաքներում մարդիկ։