Նեյմարը ճանաչվել է «Ատլանտա»-«Պարի Սեն-Ժերմեն» խաղում լավագույն մարզիկը

Նեյմարը ճանաչվել է «Ատլանտա»-«Պարի Սեն-Ժերմեն» խաղում լավագույն մարզիկը

ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը ճանաչվել է «Պարի Սեն-Ժերմեն»-«Ատլանտա» խաղի լավագույն մարզիկը։ Հանդիպումը կայացել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի շրջանակներում։ Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ն։

Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է 2։1 հաշվով հօգուտ փարիզցիների։ Նեյմարը հեղինակել է այդ հանդիպման ժամանակ արդյունավետ փոխանցում, որի շնորհիվ 90-րդ րոպեին պաշտպան Մարկինյոսը կարողացավ հավասարեցնել հաշիվը։