Կառնուտցի երկու եղբոր պայքարը. տեսանյութ

Կառնուտցի երկու եղբոր պայքարը. տեսանյութ

Շիրակի մարզի գյուղերում աղքատությունը սահմաններ չունի: Գյումրիում գործող Շիրակ կենտրոնը ներկայացնում է մի գեղատեսիլ գյուղում, կիսաքանդ, վթարային տանը երկու հրաշք տղայի հետ պատսպարված ընտանիքի կացարանային սոսկալի պայմանների մասին պատմող տեսանյութ:Ընտանիքը ապրում է Կառնուտում:

«Կարծում եմ իշխանությունները և հովանավորները պետք է իրենց հայացքը ուղղեն գյուղերում բնակվող աշխատասեր ընտանիքներին, քանի դեռ գյուղերը ամբողջովին չեն դատարկվել: Իրավիճակը իրոք կարելի է փոխել, շատ արագ ոտքի կանգնեցնել գյուղերը, եթե անիմաստ հասցեներով դրամահավաքների փոխարեն կոնկրետ գյուղերում կոնկրետ և հասցեագրված օգնություն ցուցաբերվի»,- նշում է կենտրոնի նախագահ Վահան Թումասյանը՝ավելացնելով, որ այսօրվանից սկսեցին ընտանիքի համար բնակարան կառուցել: