Ասուլիսի ժամանակ կպատմեն բռնաճնշումների մասին, որոնք կիրառվել են Ավետիք Չալաբյանի գործով

Ասուլիսի ժամանակ կպատմեն բռնաճնշումների մասին, որոնք կիրառվել են Ավետիք Չալաբյանի  գործով

«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի կինը՝ ԱՆահիտ Ադամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Իմ սիրելի ընկերներ, վերջին երկու ամիսը մղձավանջային էր մեր համար։ Ու ոչ միայն մեր, այլ նաև ևս 13 քաղբանտարկյալների ընտանիքների համար: Իմ հարգանքն ու զորակցությունն եմ հայտնում իրենց, որքան էլ մութ լինեն այս օրերը, լույսը մեր կողմից է, և արևը ծագելու է։

Շատերդ կապի մեջ եք, որի համար անչափ շնորհակալ եմ, և հաճախ հարցնում եք «ինչ կարող եմ անել»: Խնդրանքս է` խոսեք, պատմեք, բարձրաձայնեք քաղաքական կարծիքի համար հետապնդվողների մասին:

Ու նաև, եթե ժամանակ գտնեք, ձեր աջակցության ու ներկայությանը կարիքը կա, հաջորդ շաբաթ սկսում է Ավետիքի դատաքննությունը: Այս մասին լրացուցիչ կգրեմ, սա իրոք կարևոր է։

Իսկ մինչ այդ, հուլիսի 25-ին ժամը 11:00-ին, «Դաբլ թրի Հիլթոն» հյուրանոցում ասուլիս ենք հրավիրել, որտեղ առաջին անգամ, կաշկանդված չլինելով նախաքննության գաղտնիությունից, կպատմենք բռնաճնշումների մասին, որոնք կիրառվել է Ավետիքի գործով: Եկեք լուսաբանելու, կամ պարզապես եկեք զրուցենք, ուրախ կլինեմ ձեզ տեսնել։

Ավետիքը պատվախնդիր հայ է, սիրող ամուսին, նվիրված հայր ու զավակ, հարգանք վայելող մասնագետ: Ինչպես գիտեք, Ավետիքին այսօր անազատության մեջ է, որովհետև նա փաստերով ու հիմնավորումներով քննադատել է ՀՀ իշխանություններին: Կարծիքի ազատ արտահայտումը այլևս անհնար է Հայաստանում, իսկ փորձ անողների վրա շինծու գործեր են սարքում:

Այսօր Հայաստանում քաղբանտարկյալներն ու նրանց ընտանիքները ձեր ուշադրության կարիքն ունեն»: