Բերման է ենթարկվել մեկ քաղաքացի

Բերման է ենթարկվել մեկ քաղաքացի

Այսօր վաղ առավոտից «Դիմադրության» շարժման մասնակիցները բողոքի ակցիա են իրականացնում ԱԳՆ շենքի մոտ, որտեղ ոստիկանական մեծ ուժեր են  կուտակվել։ Շարժման անդամները շրջափակել էին նախարարության շենքը։

Նշենք, որ պատգամավորներին հաջողվեց ոստիկանների հետ բանակցություններում ստանալ թույլտվություն և մտնել նախարարության շենք։ Վերջիններս պահանջում էին ԱԳՆ փոխնախարարներ Մնացական Սաֆարյանից և Վահե Գևորգյանից ՝ կրկնել, որ  Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ Սակայն վերջիններս հրաժարվեցին նշել, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։

ԱԳՆ շենքի մոտից ոստիկանների հետ բախման ընթացքում բերման է ենթարկվել ընդամենը մեկ քաղաքացի։ Քաղաքացին բերման է ենթարկվել իրավախախտման վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարքի համար։