Հաջորդ տարի կհյուրընկալեն քառակողմ գագաթնաժողով

Հաջորդ տարի կհյուրընկալեն քառակողմ գագաթնաժողով

Հաջորդ տարի Ավստրալիան կհյուրընկալի իր, Հնդկաստանի, ԱՄՆ եւ Ճապոնիայի մասնակցությամբ քառակողմ գագաթնաժողովը։ այս մասին հայտարարել է այդ երկրի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն, ով այժմ գտնվում է Տոկիոյում եւ մասնակցում է Quad գագաթնաժողովին։

Հիշեցնենք, որ Quad-ը հանդիսանում է անվտանգային հարցերով քառակողմ երկխոսության հարթակ, որին մասնակցում են Ավստրալիան, Հնդկաստանը, ԱՄՆ-ն եւ Ճապոնիան։ Ալբանեզեն ասել է, որ Ավստրալիան կողմնակից է, որպեսզի Հնդկա-Խաղաղօվկիանոսյան ռեգիոնը լինի ազագ եւ բաց, իսկ իր երկիրն էլ հավատարիմ է նշված երկխոսության հարթակի որդեգրած մոտեցումներին։