Մարդիկ դիվանից իջել են, ուզում են աշխատել, «Իմ քայլը» պետք է պաշտպանի մեր քայլը

Մարդիկ դիվանից իջել են, ուզում են աշխատել, «Իմ քայլը» պետք է պաշտպանի մեր քայլը

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը միկոբիզնեսին արտոնություններ տվող օրենքի իր ու Միքայել Մելքումյանի նախագիծը քառօրյայում ընդգրկելուհարցի քննարկման ժամանակ հայտարարեց․ «Վարչապետը կոչ արեց մարդկանց դիվանից իջնել։ Էս մարդիկ դիվանից իջել են, ուզում են աշխատել, մենք ասում ենք՝ էս մարդկանց մեջքը պահենք, չընկնեն նորից դիվանի վրա, դուք ի՞նչ եք ասում՝ ասում եք՝ չէ, կարող ա հարուստները միկրոբիզնեսով զբաղվեն։ Եթե տնտեսությունից չեք հասկանում, ասեք՝ բացատրենք, հարուստ մարդը չի կարող միկրոբիզնեսով զբաղվել, դրանով զբաղվում են դիվանին նստած մեր քաղաքացիները»։

Բագրատյանին դուր չեն գալիս կառավորող ուժի դիտարկումները, թե օրենքի փիլիսոփայությունը դա չէ։ Բագրատյանն ասում է, որ օրենքը սեպագիր արձանագրություն չէ, կարելի է փոխել։Եվ օրենքն էլ փիլիսոփայություն չէ, տրամաբանություն է։ Բագրատյանը նաև մի փոքրիկ PR հնարք կիրառեց ասելով, որ «Իմ քայլը» պետք է պաշտպանի իրենց քայլը, ինչը գնահատեց Արարատ Միրզոյանն՝ ասելով, որ լավ քայլ էր։

Քվեարկությամբ որոշումը չընդունվեց։ 

Այսօր հարցեր տալու ու մտքերի փոխանակության համար ոչ ոք չհերթագրվեց։