Շնորհակալություն, Հայաստա՛ն. Հենրիխ Մխիթարյան

Շնորհակալություն, Հայաստա՛ն. Հենրիխ Մխիթարյան

Իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ հռչակվելու համար:

«2023 թ. լավագույն ֆուտբոլիստ՝ արդեն 11-րդ անգամ: Շնորհակալություն, Հայաստա՛ն»,- գրել է Մխիթարյանը՝ Ֆեյսբուքի իր էջում:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել էր Հայաստանի 2023 թ․ լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները։ 

Հավաքելով 81 միավոր՝ 2023 թ․ լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը։