Չելսին նորից կփորձի ձեռք բերել Արսեն Զախարյանին

Չելսին նորից կփորձի ձեռք բերել Արսեն Զախարյանին

Լոնդոնի «Չելսին» դեռ չի հրաժարվել Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի հետ պայմանագիր կնքելու մտադրությունից: Այս մասին հայտնում է Evening Standard-ը:

Անգլիական ակումբը հունվարին կփորձի տարբերակներ գտնել օրինական ճանապարհով Ռուսաստան գումար փոխանցելու համար, որպեսզի իրականացնի 19-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը:

Նշվում է նաև, որ անձամբ ֆուտբոլիստը հետաքրքրված է լոնդոնյան ակումբ տեղափոխությամբ և հույս ունի, որ առաջիկա ամիսներին պատժամիջոցները կմեղմանան: Բացի այդ, Զախարյանը, շշուկների համաձայն, բանակցություններ է վարում ռուսաստանի քաղաքացիությունը Հայաստանով փոխելու վերաբերյալ: Սակայն այս մասով դեռևս հաստատված տեղեկություն չկա:

Հիշեցնենք, որ ամռանը՝ տրանսֆերային պատուհանի վերջին օրերին Զախարյանի տեղափոխությունը «Չելսի» ձախողվել էր տեխնիկական խնդիրների պատճառով: