Իսրայելը հրաժարվել է Ուկրաինային զենք մատակարարել

Իսրայելը հրաժարվել է Ուկրաինային զենք մատակարարել

Երկուշաբթի օրը Իսրայելի և Ուկրաինայի պաշտպանության նախարարներ Բենի Գանցը և Ալեքսեյ Ռեզնիկովը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում իսրայելցի նախարարը հաստատել է, որ իր երկիրը պատրաստ չէ Կիևին զենք մատակարարել։ Այս մասին հայտնում է Իսրայելի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հայտարարության մեջ, Գանցը Ռեզնիկովի հետ զրույցում հատուկ ուշադրություն է դարձրել Իսրայելի առջև ծառացած գործառնական սահմանափակումներին. «Դրա արդյունքում Իսրայելը Ուկրաինային սպառազինության համակարգեր չի մատակարարի»։