Sony-ն կարող է դադարեցնել սմարթֆոնների արտադրությունը

Sony-ն կարող է դադարեցնել սմարթֆոնների արտադրությունը

Sony ընկերությունը հնարավոր է դադարեցնի սմարթֆոնների արտադրությունը, քանի որ դրանց վաճառքի ծավալները շեշտակի նվազել են։Բացի այդ, ունեցած ռեսուրսների ավելի թիրախային ու արդյունավետ տեղաբաշխման համար չեղյալ են հայտարարվել միանգամից մի քանի մոդելների նոր սմարթֆոնների մշակման աշխատանքները։ Այս մասին հայտնում է Gizchina –ն, սեփական իրազեկ աղբյուրներին հղում տալով։ Ըստ հրապարակման, եթե նախկինում ճապոնական արտադրողը մեկ ամսում վաճառում էր ոչ պակաս, քան մեկ միլիոն օրինակ, ապա այս տարվա առաջին եռամսյակին վաճառվել է ընդամենը 900 հազար հատ, երկրորդ եռամսյակում՝ 600 հազար հատ։ Xperia-ի մասով դրությունը մի փոքր հուսալի է։ 2017-ին վաճառվել է 13,5 միլիոն օրինակ, անցյալ տարի 6,5 միլիոն օրինակ, իսկ այս տարի ամենայն հավանականությամբ տարին կփակվի 2,5 միլիոն օրինակով։