ՊՆ նախարարն ու աշխատակիցները ուղղաթիռով, պատերի վրայով փախնում էին․ դե եզրակացությունը արեք

 ՊՆ նախարարն ու աշխատակիցները ուղղաթիռով, պատերի վրայով փախնում էին․ դե եզրակացությունը արեք

Ես նախ ուզում եմ համբերություն ցանկանալ 15 զինծառայողների ընտանիքներին։ Ես չեմ ցանկանում, որ մնացածի դռներն էլ այս մութ ու սուր ցավը թակի։ Հայ ազգ, ոտի կանգնեք, ոտքի։ 2021 թվականին մենք ծնողներով՝ մոտ 30-40 հոգով, ՀՀ պաշտպանության նախարարության շենքի մուտքերը փակեցինք, որից հետո ՊՆ նախարարի հետ միասին ՊՆ բոլոր աշխատակիցները առնետի նման սկսեցին փախնել։

Այնպես էին փախնում, կարծես խորտակվող նավ լիներ։ Այս մասին քիչ առաջ Հանրապետության հրապարակում մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ իր ելույթում ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողներից մեկի ծնողը։ Հիշեցնենք, որ բողոքի ակցիան իրականացվում է «Բանակը ես եմ» խորագրի ներքո։ Քաղաքացիները պահանջում են ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հրաժարականը։

«Այո, շենքից այդ ժամանակ բոլորը փախնում էին, փախնում էին ուղղաթիռով ու պատերի վրայով։ Այ հենց այստեղ արդեն պետք է եզրակացություն անել ու հասկանալ՝ ում ենք մենք մեր տղաներին վստահում։ Մենք հիմա էլ լավ տղերք ունենք, հերոս տղերք ունենք, առյուծ տղերք ունենք։ Այ հենց իրենք են մեր հայրենիքը պահելու ու ես էլ եմ պահելու։ Պահելու եմ, որովհետև իմ տղու գործը կիսատ հաստատ չեմ թողնելու»,- հավելեց նա։