Ավիավթար Հարավային Սուդանում, կա 10 զոհ

Ավիավթար Հարավային Սուդանում, կա 10 զոհ

Ոչ մեծ ինքնաթիռ է կործանվել Հարավային Սուդանի Ջոնգլեյ նահանգում։ Այս մասին հայտնում է Tamazuj ռադիոկայանը։ Ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ, թվով 10 հոգի, զոհվել են։ Ինքնաթիռը կործանվել է օդ բարձրանալուց կարճ ժամանակ անց։ Այն պետք է կատարեր թռիչք դեպի մայրաքաղաք Ջուբու։ Զոհերից երկուսը օդաչուներն են։