«Ֆեյսբուքի» աշխատակիցները հեռավար են աշխատելու

«Ֆեյսբուքի» աշխատակիցները հեռավար են աշխատելու

«Ֆեյսբուքը» թույլ է տվել իր աշխատակիցներին, որպեսզի հեռավար աշխատեն մինչև 2021 թվականի հուլիսը՝ համավարակի պատճառով։

Այս մասին հայտարարել է «Ֆեյսբուքի» ներկայացուցիչ Նեկա Նորվիլը: Նա մասնավորապես նշել է. «Հիմք ընդունելով կառավարության առողջապահության ոլորտի փորձագետների ցուցումները և ընկերության ներսում խորհրդակցելուց հետո մենք որոշել ենք թույլ տալ, որ մեր աշխատակիցները հեռակա աշխատեն մինչև 2021 թվականի հուլիսը»։

Նորվիլը տեղեկացրել է  նաեւ, որ տանն աշխատող աշխատակիցներից յուրաքանչյուրին տրամադրվելու է 1000 ԱՄՆ դոլար, որպեսզի կարողանան տնային աշխատանքի համար լուծել տեխնիկայի հարցերը։