Թուրքիան եւ ԱՄՆ-ն կարողացել են պայմանավորվել

Թուրքիան եւ ԱՄՆ-ն կարողացել են պայմանավորվել

Թուրքիան եւ ԱՄՆ-ն կարողացել են պայմանավորվել ՝ Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտու ստեղծման հարցում համատեղ կոորդինացիոն կենտրոն ստեղծելու հարցի շուրջ։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Համաձայնության կողմերը եկել են Անկարայում թուրք-ամերիկյան եռօրյա բանակցություններից հետո, ինչպես նշվում է Թուրքիայի ռազմական գերատեսչության տարածած հայտարարությունում։ Ըստ այդմ, անվտանգության գոտին լինելու է խաղաղության միջանցք թուրք-սիրիական սահմանագոտում։ Միաժամանակ նաեւ արվելու է հնարավոր ամեն բան, որպեսզի փախստականները վերադառնան իրենց հայրենի բնակավայրեր։ Այդուհանդերձ, դեռ հստակ պարզ չէ, թե եղած տարաձայնությունները Անկարան եւ Վաշինգտոնը, գոնե Սիրիական կարգավորման մասով, որքանով է հաջողվել հաղթահարել։