ԱՄՆ-ում փորձարկել են աշխարհի «ամենազիլ» ինքնաթիռը

ԱՄՆ-ում փորձարկել են աշխարհի «ամենազիլ» ինքնաթիռը

Ամերիկյան Northrop Grumman ընկերությունը փորձարկել է առաջին քիչ նկատելի  ռազմավարական B-21 Raider ռմբակոծիչը, որը համարվում է աշխարհի «ամենազիլ» ինքնաթիռը։ Այս մասին հաղորդվում է կորպորացիայի կայքում։

Նշվում է, որ փորձարկումները դրական արդյունքներ են տվել։

Ավելի վաղ The Drive-ը հայտնել էր, որ B-21 Raider ռմբակոծիչի առաջին թռիչքը հետաձգվել է 2023թ.:

Հատկանշական է, որ Popular Mechanics հանդեսը ռազմավարական քիչ նկատելի  B-21 Raider ռմբակոծիչի (այն անվանում են նաև ռուսական S-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգերի «վերացնող») վերաբերյալ իր անդրադարձում  նշել էր, որ այն կարող է դառնալ աշխարհի «ամենազիլ» ինքնաթիռը: