«Տակդ լցրա՞լ ես, արա, տյուս յեք աթոռին տական»

«Տակդ լցրա՞լ ես, արա, տյուս յեք աթոռին տական»

Վախը վարակիչ է։ Եթե Նիկոլ Փաշինյանը  երկաթե վարագույրներ է իջեցնում կառավարության ճաղավանդակով դռների վրա, նրա ենթակաները երևի աթոռների տակ են թաքնվում։ 
Սոսկալի բան է, երբ տեսնում ես, որ առաջնորդդ վախենում է։ 

Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Սյունիքի քաղաքապետերից մեկը մեծ- մեծ ճառում, հոխորտում էր, ինչպես ասենք հիմա  Նիկոլ Փաշինյանն է ազգային ժողովում ճառում։ Խնձորեսկից կամավորական ջոկատի հրամանատար Սանոն զանգեց ինձ ու ասաց՝ ռադիոյով ժողովրդին տեղեկացրու՝ թող ապաստարանները մտնեն մի հինգ րոպեից խփելու են քաղաքին։ Ռազմական թղթակից էի, գյուղերի կամավորական ջոկատների հրամանատարները նախորոք, որ ադրեջանական  կենտրոնին խփում էին, գիտեին, որ նրանք պատասխան են տալու, զգուշացնում էին ինձ, որ ռադիոյով հաղորդեմ՝  մարդիկ ապաստարանները մտնեն։ Ուրիշ ելք չունեի, չէի հասցնի ռադիոտուն գնալ։  Որոշեցի քաղաքապետի խոսափողն օգտագործել։ Մոտեցա ու հենց իր ճառելու ընթացքում խոսափողի մեջ ասացի՝ սիրելի հայրենակիցներ, հանգիստ իջեք ապաստարանները։ Քաղաքապետը «շան լափը թափեց գլխիս» ՝ թե ի՞նչ ես «պանիկա գցում․․․ խփում են, թող խփեն»: Մեկ էլ հենց նրա խոսելու պահին «գրադը վրա տվեց»։

Մեկ էլ տեսա, որ դա մտել է ոտքերիս կողքին գտնվող աթոռի տակ ու գլուխը ձեռքերով բռնել։ Կողքիս կամավորականներից մեկն էր կանգնած։ Որ գնդակոծությունը վերջացավ, էդ մեծ- մեծ ճառողին ասաց՝ տակդ լցրա՞լ ես, արա, տյուս յեք աթոռին տական։ Բա տու իշկի տղամարդ չե՞ս»։ 

Մի քանի օր հետո էդ ճառողը էլ իր պաշտոնին չէր։ Այն ժամանակ զինվորը քաղաքապետից էլ բարձր էր, ասածը ասած էր։