Հոտոտեք զմիմյանս

Հոտոտեք զմիմյանս

Հրաշալի է, որ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն սկսել են հաճախ հանդիպել: Թող մի քիչ սովորեն իրար, որ վաղը, մյուս օրը դատախազ տեսնելիս Նիկոլը չընկնի հիստերիայի մեջ: Հավանականությունը փոքր է, որ հենց Արթուր Դավթյանը կտա Նիկոլի կալանքի որոշումը, բայց, ամեն դեպքում, Արթուր Դավթյանի համազգեստն արդեն բավական է, որ Նիկոլը սովորի դատախազներով շրջապատված լինելուն:

Պատմում են, որ մի անգամ կիրովականցի Ռուբենի զոքանչը հյուր է գալիս աղջկա տուն ու թարսի պես հիվանդանում՝ խեղճ կնոջ ձեռուոտքը բռնվում են: Անցնում է մեկ օր, երկու օր, էս զոքանչը դբա լավը չի գնում: Ռուբենը, ճարահատված, զոքանչի թեւիցը բռնում, տանում է «Արմենիա» սանատորիան՝ ցեխի վաննաների: Սաղ թաղն իմանում է այդ մասին, հարեւանները հավաքվում են, Ռուբենի գովքն են անում՝ փեսա եմ ասել, է, փեսեն քեզ նման պիտի լինի, Ռուբեն ջան, բարի, սրտացավ… Որ շատ են գովում, Ռուբենի համբերությունը սպառվում է.

- Ա, ի՞նչ եք շաշ-շաշ խոսըմ… Էնա տեհա, որ ըսօր-էգուց ա, տարա ցեխի վաննաների, որ մայր հողին կամանց սըվորի…
Այնպես որ, Նիկոլ ջան, դու էլ դատախազին «կամանց սըվորի», որ երբ թեւերդ ընկնեն, չսկսես անկանոն շարժումներ անել:

Հա, էն էի ասում, որ սիրուն չի, երբ եգանը քեռուն բան-ման է սովորեցնում: Նիկոլը, ուրեմն, գնացել էր դատախազություն եւ Արթուր Դավթյանին սովորեցնում էր, թե նա ինչպես պիտի աշխատի ընտրություններից հետո: Ասում էր՝ ժողովուրդը մեզ մանդատ է տվել, ու մենք պիտի օրենքի դիկտատուրա հաստատենք: Եվ ո՞ւմ է նա այս խոսքերն ասում, ՀՀ գլխավոր դատախազի՞ն, որ ի պաշտոնե հենց այն մարդն է, որ իր գործունեության առաջին օրից մինչեւ վերջինը կոչված է օրենքի դիկտատուրան պահելու: Արթուր Դավթյանը մինչ օրս երբեւէ թերացե՞լ է այդ հարցում: Անձամբ ես երբեք չեմ զգացել: Իսկ գուցե այս ընտրություններից հետո օրենքի դիկտատուրան Նիկո՞լը պետք է հաստատի, քանի որ չագուչ ու պողպատե մանդատ ունի: Հա, էլի, Նիկոլը, կարծես հենց դա էր ուզում հասկացնել Արթուր Դավթյանին: Լա՞վ եք, պարոն Դավթյան: Պատահաբար այն զգացողությունը չունե՞ք, որ Նիկոլը Ձեզ կամաց-կամաց վատ բաներ է սովորեցնում:

Մի կիսախելագար էլ ԱԽՔ-ում ունենք: Համոզված, որ այս ընտրություններից հետո մնալու է իր պաշտոնին՝ երեկ բոցել էր,  թե «պետական համակարգը պետք է կուռ լինի եւ միանշանակ ծառայի հաղթած ուժին»: Նման բան չկա, ժողովուրդ ջան, իսկ եթե մի ծառա էլ կա այս պետության մեջ, դա իշխանությունն է կամ իշխող ուժը, որ պարտավոր է ծառայել քեզ ու քո պետությանը:
Իսկ հիմա համադրենք Նիկոլ Փաշինյանի եւ Արմեն Գրիգորյանի բոցերը: Փոխլրացնո՞ւմ են դրանք իրար: Իհարկե: Երբ ԱԽՔ-ն ասում է, որ պետությունն իրենց ծառան է, ապա բնական է, որ մեկն էլ պետք է լինի, որ այդ ծառայի վրա իշխի: Տվյալ պահին ամենահարմար թեկնածուն էլ, հասկանում ես, Նիկոլն է, որ ուզում է դիկտատոր հռչակվել եւ իշխել:

Մի փոքրիկ նյուանս կա միայն՝ նա չի կարողանում դատախազին բաց տեքստով ասել այդ մասին եւ հիշում է «օրենքի դիկտատուրա» բառակապակցությունը: Արթուր Դավթյանն էլ, ինչպես ասում են, «не первый год за мужем» եւ Նիկոլի ասածն անմիջապես բռնում է օդում: Նրա դեմքի արտահայտությունից ես դա հասկացա՝ «էս ո՞վ ա, արա, էս ինչե՞ր ա խոսում»… Բա՞, պարոն Դավթյան, թե չէ ամեն անգամ, երբ ես գրում եմ, որ սա իշխանություն չէ, այլ դեգեներատների հավաքածու, մի բան էլ նեղանում եք, իմ եւ իմ թերթի դեմ գործ եք բացում, քննության եք ուղարկում, վախեցնում եք, ահ եք տալիս… Բա Նիկոլն էլ հո հեռու չէ՞ր ձեզնից, ինչո՞ւ գոնե չհուշեցիք, որ դուք միշտ եք պահել օրենքի գերակայությունն ու դիկտատուրան, ինչո՞ւ չասացիք՝ տղա ջան, այդ ես եմ օրենքի դիկտատուրա հաստատողը, իսկ քեզ նմաններ խայտառակել ռեսպուբլիկա, չագուչ պտտել եւ պետությունը նույնացնել սեփական անձի հետ:

ՀԳ. Ամենաթարմ անեկդոտը լսե՞լ եք: Ուրեմն մի բոզի տղա ավտոյից իջնում ա, որ բնական կարիքը հոգա, մեկ էլ տեսնում է դաշտում ընկած մի չագուչ ու մի պողպատե մանդատ: Շարունակելով կարիքը հոգալ՝ մտածում է. «Տենաս էս որ բոզի տղեն ա սրանք մոռացել դաշտում»: Ծիծաղելու չէ՞ր: Ի՞նչ անեմ, ես ոչինչ չեմ ավելացրել, մտածեցի՝ բա ինձ պե՞տք ա: