Թագուհու ամուսինը հանձնել է իր վարորդական իրավունքը

Թագուհու ամուսինը հանձնել է իր վարորդական իրավունքը

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի ամուսինը՝ Էդինբուրգի դուքս Ֆիլիպը, հրաժարվել է իր վարորդական իրավունքից եւ այն հանձնել պետական պատկան մարմնին։ Այս մասին հայտնում է The Sun պարբերականը՝ մանրամասնելով, որ դուքս Ֆիլիպն արդեն 97 տարեկան է։

Թագուհու ամուսինը նման քայլի է գնացել այն բանից հետո, երբ վթարի է ենթարկվել Նորֆոլկի կոմսությունում։

Նշենք, որ նրա մեքենան բախվել էր մեկ այլ մեքենայի եւ շուռ եկել։ Դուքս Ֆիլիպն իհարկե չէր տուժել, սակայն մեկ շաբաթ անց նորից ղեկին էր նստել։ Բրիտանացիները միանշանակ չեն ընդունել դուքսի այս որոշումը, թեեւ ոմանք կարծիք են հայտնել, որ ճանապարհներն ավելի անվտանգ են դարձել։