Հայտնի ֆուտբոլիստի մոր մոտ քաղցկեղ են հայտնաբերել

Հայտնի ֆուտբոլիստի մոր մոտ քաղցկեղ են հայտնաբերել

Աշխարհահռչակ ֆուտբոլիստ Քրիշստիանու Ռոնալդուի մոր՝ Դոլորեշ Ավեյրուի մոտ հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղ։ Այս մասին հայտնում է The Mirror պարբերականը։ Նշենք, որ նա 64 տարեկան է։ Ավելի վաղ նույն ախտորոշմամբ, սակայն մյուս կրծքագեղձի, Դոլորեշ Ավեյրուն արդեն վիրահատվել էր մի քանի տարի առաջ։

«Ինձ նորից վիրահատել են Մադրիդում։ Հիմա էլ մյուս կրծքագեղձում քաղցկեղ են հայտնաբերել։ Ես անցել եմ ճառագայթային թերապիա եւ վախենում եմ իմ կյանքի համար»,- խոստովանել է Ռոնալդուի մայրը։

Հայտնի է նաեւ, որ նոր ախտորոշման եւ վիրահատության մասին նա հարազատներին չի տեղեկացրել։ Ասում են, որ այդպես է վարվել, որպեսզի անխռով անցնի Քրիշտիանուի ծննդյան տարեդարձը, որը փետրվարի 5-ին է եղել։