Թշնամին շարունակում է վախեցնել խրամորթցիներին

Թշնամին շարունակում է վախեցնել խրամորթցիներին

Երեկ՝ վաղ առավոտյան, ժամը 6։25 րոպեին, ադրբեջանցիները  ականանետով 3 անգամ կրակել են Խրամորթի մերձակա վարչական տարածքի վրա։

«Վնասներ չենք կրել, ոչ էլ՝ մարդկային կորուստներ ենք ունեցել։  Մի քանի վայրկյանների ընթացքում տևած կրակահերթի արդյունքում ականանետը պայթել է գերեզմանների մուտքի դռների  մոտ, մյուսը՝  քարհանքի, երրորդը՝ Ղուզե բնակելի թաղամասից դուրս։ Հայկական կողմը պատասխան ոչ մի բան չի ձեռնարկել»,- այս մասին Hraparak.am-ի հետ հեռախոսազրույցի ընթացքում, ասաց Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանը։

Գյուղապետի խոսքով, այս պահին Խրամորթում ամեն ինչ հանգիստ է։ Խուճապ չկա, ժողովուրդն աշխատում է այգիներում, երեխաները հանգիստ գնացել են դպրոց։