Մ19 Եվրո-2019. կիսաեզրափակչի տոմսերը վաղվանից կլինեն վաճառքում

Մ19 Եվրո-2019. կիսաեզրափակչի տոմսերը վաղվանից կլինեն վաճառքում

Մինչև 19 տարեկանների Եվրոպայի 2019 թվականի առաջնության կիսաեզրափակչի հանդիպումների տոմսերը վաղվանից լինելու են վաճառքում։ Բոլոր տոմսերի արժեքը 500 դրամ է։

Պորտուգալիա-Իռլանդիա հանդիպման տոմսերը վաճառվում են «Բանանց» մարզադաշտում։ Ֆրանսիա-Իսպանիա խաղի տոմսերը պետք է ձեռք բերել «Հանրապետական» մարզադաշտից։

Մինչև 19 տարեկանների Եվրոպայի 2019 թվականի առաջնության կիսաեզրափակչ հանդիպումները տեղի են ունենալու հուլիսի 24-ին։