Առանց ռազմական դրության հնարավոր է մասնակի մոբիլիզացիա հայտարարել․ Մովսես Հակոբյան

Առանց ռազմական դրության հնարավոր է մասնակի մոբիլիզացիա հայտարարել․ Մովսես Հակոբյան

Լուրեր են շրջանառվում, որ երկրում հնարավոր է մինչև 40 տարեկանների մոբիլիզացիա հայտարարվի։ ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ Արմեն Աֆթանդիլյանը «Հրապարակին» ասաց, որ ցանկացած հարցի համար պետք է դիմել գրավոր տարբերակով։

ՀՀ ՊՆ ԶԶՀԾ Երևանի №1 տարածքային ստորաբաժանումից մեր դիտարկումներին ի պատասխան ասացին, որ այս պահին մոբիլիզացիա հայտարարված չէ։

Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանից հետաքրքրվեցինք՝ հնարավոր է արդյոք առանց ռազմական դրություն մտցնելու մոբիլիզացիա հայտարարել, ինչին ի պատասխան Հակոբյանը նշեց․ «Առանց ռազմական դրության հնարավոր է մոբիլիզացիա հայտարարել, բայց միայն մասնակի։ Այո, մասնակի հնարավոր է։ Կառավարության որոշումով է լինում»։