Լա լիգան ՈւԵՖԱ-ից պահանջել է պատժամիջոցներ կիրառել «Յուվենտուսի» նկատմամբ

Լա լիգան ՈւԵՖԱ-ից պահանջել է պատժամիջոցներ կիրառել «Յուվենտուսի» նկատմամբ

Իսպանական Լա լիգան Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունից պահանջել է պատժամիջոցներ կիրառել Թուրինի «Յուվենտուսի» նկատմամբ՝ կապված ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնների խախտման հետ։ Լա լիգան դիմում է ուղարկել ՈւԵՖԱ՝ «Յուվենտուսի» դեմ պատժամիջոցների անհապաղ կիրառման համար իտալական ակումբի տնօրենների խորհրդի հրաժարականից հետո: Լա լիգան «Յուվենտուսի» ֆինանսական խախտումների համար պաշտոնական բողոք էր ներկայացրել ՈւԵՖԱ-ին դեռևս այս տարվա ապրիլին, այն հետաքննում էր Իտալիայի ֆինանսական ոստիկանությունը:

««Յուվենտուսը», իբր, հաշվի է առել իրական արժեքից բարձր տրանսֆերները, թերագնահատել է աշխատակիցների արժեքը և թաքցրել իր խաղացողների իրական աշխատավարձերը: «Յուվենտուսի» տնօրենների խորհրդի հրաժարականը ճանաչեց ֆինանսական հաշվետվություններում առկա խախտումները, որոնք նաև նպատակ ունեն մոլորեցնել ՈւԵՖԱ-ի ֆինանսական ֆեյր-փլեյի իշխանություններին:

Եվրոպայում ֆինանսապես կայուն ֆուտբոլը խթանելու իր արշավի շրջանակներում Լա լիգան պահանջում է համապատասխան մարմիններից անհապաղ սպորտային պատժամիջոցներ կիրառել ակումբի նկատմամբ։
Իսպանիայի առաջնությունը գրեթե 10 տարի կիրառում է իր «տնտեսական վերահսկողության» կանոնները՝ լիգայի ակումբների խնդրանքով։ Ֆուտբոլային բիզնեսը պաշտպանելու համար առաջնային է ֆինանսական հզորությունը: Պահպանենք մեր ֆուտբոլը»,- գրված է Լա լիգայի դիմումի մեջ: