Հռոմի Պապն աղոթել է սպանված սեւամորթ Ջորջ Ֆլոյդի հոգու համար

Հռոմի Պապն աղոթել է սպանված սեւամորթ Ջորջ Ֆլոյդի հոգու համար

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը անդրադարձել է Միացյալ Նահանգներում տեղի ունեցող հակառասիստական բողոքի ակցիաներին՝ դատապարտելով ռասիզմն ու բռնության բոլոր դրսեւորումները։ «Սիրելի բարեկամներ, մենք չենք կարող մեր աչքերը փակել ռասիզմի ցանկացած դրսեւորման վրա»,- Vatican News-ի փոխանցման համաձայն ասել է Սրբազան Քահանայաետը, հավելելով, որ բռնությամբ ոչնչի հնարավոր չէ հասնել, սակայն շատ բան հնարավոր է կորցնել։

«Այսօր ես իմ աղոթքներում միանում եմ Մինեապոլիսին եւ ողջ Միացյալ Նահանգներին, աղթոում եմ Ջորջ Ֆլոյդի հոգու հանգստության համար, աղոթում եմ բոլոր նրանց հոգիների հանգստության համար, որոնք իրենց կյանքը կորցրել են ռասիզմի մեղքի պատճառով»,- ասել է Կաթոլիկ եկեղեցու հովվապետը։