Միայն հավաքարարներն ու անվտանգության աշխատակիցներն են մտել նախագահական

Միայն հավաքարարներն ու անվտանգության աշխատակիցներն են մտել նախագահական

Նախագահականի աշխատակազմը  155 հոգի է, իսկ աշխատակիցները շենքում չեն, իսկ դա միայն ու միայն ձեր շնորհիվ է։ Միայն հավաքարարներն ու անվտանգության աշխատակիցներն են, որ կարողացել են ներս մտնել։ Սա նշանակում է, որ երկրում անտերություն է, իսկ երկրի կարևորագույն պետական հաստատությունները մատնված են անգործության, որը շատ լավ է, որովհետև դրանք ձեր շահերը չեն սպասարկում։ Այս մասին Բաղրամյան 26-ի դիմաց հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Ժողովուրդ, սա երկիշխանություն է։  Երկիշխանությունն այն է, երբ որ ժողովուրդն է որոշում՝ որ շենքն է աշխատելու, որը՝ ոչ։ Սա է ժողովրդի իշխանությունը։ Մեր երկրում այս պահին կա ժողովրդի իշխանություն ու մեկ էլ ոստիկանություն։ Ժողովրդի ուժը անկասելի է, սա պիտի հասկանան վերջապես այս մարդիկ»,- հավելեց Սաղաթելյանը։