Բա երկաթն ո՞ւր է

Բա երկաթն ո՞ւր է

Քաղաքացին մայրաքաղաքի տարբեր հատվածներից մեզ լուսանկարներ է ուղարկել՝ հարցնելով «բա մեջի երկաթն ո՞ւր է»։ Այս հարցի պատասխանը փորձեցինք քաղաքապետարանից իմանալ՝ ուղարկելով լուսանկարները։ Քաղաքապետարանից պատասխանի փոխարեն ստացանք խոստում, որ շուտով կվերանորոգվեն․

«ի պատասխան Ձեր հարցման տեղեկացնում ենք, որ վերը նշված վնասված նստարանները գույքագրված են Կենտրոն վարչական շրջանի կողմից՝ որպես վնասված գույք, և Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված ԵՔ-ԳՀԱՇՁԲ-20/108 ծածկագրով աղբամանների և նստարանների վերանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթը կայանալուց հետո նախատեսվում է ոչ միայն նշված, այլև Երևան քաղաքում առկա վնասված նստարանների վերանորոգման աշխատանքները։ Հայտնում ենք, որ մրցույթը կայանելու է ս/թ օգոստոսի 26-ին, մրցույթում հաղթող կազմակերպության հետ պայմանագիր կնքելուց անմիջապես հետո Երևան քաղաքում մեկնարկելու են համայնքային գույքի՝ նստարանների և աղբամանների վերանորոգման աշխատանքները»։