Ավանի թաղապետի տեղակալի տանը հայտնաբերվել է քիչ չափաբաժնով հաշիշ

Ավանի թաղապետի տեղակալի տանը հայտնաբերվել է քիչ չափաբաժնով հաշիշ

Aravot.am-ի տեղեկություններով՝ Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանի մոտ հայտնաբերված կաթուցիչում (պիպետկա) հայտնաբերվել է զրո չափաբաժնով թմրալկալոիդ, սակայն նրա տանն իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել է քիչ չափաբաժնով հաշիշ:

Դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Ներսես Պողոսյանից փորձեցինք պարզաբանում ստանալ, սակայն նա չցանկացավ, որ իր մեկնաբանությունները հրապարակվեն:

Նրա պաշտպան Յուրա Ավայանը մեզ հետ զրույցում ասաց, որ փորձագիտական եզրակացությանը դեռ ծանոթ չեն, չի կարող մեկնաբանել, սակայն վստահեցրեց, որ իր պաշտպանյալի՝ թմրամիջոց օգտագործելու վերաբերյալ որեւէ փաստ չկա: