Երեք սցենար՝ Լուիս Սուարեսի ֆուտբոլային կարիերայի ապագայի մասին

Երեք սցենար՝ Լուիս Սուարեսի ֆուտբոլային կարիերայի ապագայի մասին

«Բարսելոնայի» խաղացող լուիս Սուարեսը պարզ ասած՝ պետք չէ թիմի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանին, սակայն դեռ հայտնի չէ, թե որտեղ է նա շարունակելու մարզիկի իր կարիերան։ Ուրուգվայցի Սուարեսի համար «Յուվենտուս» գնալու անհաջող փորձից հետո, ըստ «AS»-ի փոխանցման, երեք ճանապարհ կա։ Առաջին՝ մնալ «Բարսելոնայում»։ Ուրուգվայցի մարզիկը դեմ չէ կարիերան շարունակել ակումբում, հատկապես այն բանից հետո, երբ նրա ընկեր Լիոնել Մեսսին որոշեց դեռ մնալ կատալոնական ակումբում։ Հաշվի առնելով, որ Լուիս Սուարեսին ակումբը հրաժեշտ է տվել հեռախոսով, հասկանալի է, որ Սուարեսը ոչ մի ցենտից չի հրաժարվի իրեն պայմանագրով հասնող 14 միլիոն ֆունտից։ Երկրորդ՝ Սուարեսը կարող է տեղափոխվել Մադրիդի «Աթլետիկո»։ Իհարկե, մադրիդյան այս ակումբը ցանկանում է ստանալ փորձառու մարզիկին, սակայն պետք է բեռնաթափեն աշխատավարձային մասը, հրաժեշտ տալով Դիեգո Կոստային, կամ Ալվարո Մորատոյին։ Ի դեպ, Դիեգոյի հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերում «Ֆեներբախչեն»։ Եվ վերջապես երրորդ սցենարը՝ Սուարեսը կարող է գնալ «Պարի Սեն-Ժերմեն»։ Սակայն Փարիզ տեղափոխվելը բարդանում է ակումբների մեջ եղած լարված հարաբերություններով։ Ակումբների հարաբերությունները լարվել էին դեռ Նեյմարի հեռանալու ժամանակներից։