Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազան ենթարկվել է հրթիռային հարձակման․ Sky News

Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազան ենթարկվել է հրթիռային հարձակման․ Sky News

Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազան ենթարկվել է հրթիռային հարձակման։ Այս մասին հայտնում է Sky News Arabia-ն, վկայակոչելով այդ երկրի անվտանգության ուժերում ունեցած իր աղբյուրների փոխանցած տեղեկությունները։ Զոհերի եւ տուժածների մասին տեղեկություն չկա։ Տեղեկություններ չեն հրապարակվում նաեւ բազայի կրած նյութական վնասի մասին։

Նշենք, որ իրավիճակը Մերձավոր Արեւելքում սրվեց հատկապես իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունից հետո, երբ Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին խոստացավ Սուլեյմանիի արյան վրեժը լուծել։