Հավանականություն կա, որ վաղը մոլորակի վրա աստերոիդ կընկնի․ Ռուստամ Բադասյանի «շմայսյան» ոճով պատասխանը

Հավանականություն կա, որ վաղը մոլորակի վրա աստերոիդ կընկնի․ Ռուստամ Բադասյանի «շմայսյան» ոճով պատասխանը

Կառավարության կազմակերպած մամուլի ասուլիսի ընթացքում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, պատասխանելով հարցին, թե կա՞ հավանականություն, որ հեռախոսազանգերը վերահսկելու արդյունքում հավաքագրված տեղեկատվությունը հաքերների ձեռքը ընկնի և փոխանցվի 3-րդ անձանց, հումոր արեց․

«Կա հավանականություն, որ վաղը Երկիր մոլորակի վրա աստերոիդ ընկնի, նույն կերպ հավանական է, որ բջջային օպերատորների հավաքագրած ինֆորմացիան հայտնվի հաքերների ձեռքում»,- պատասխանեց նախարարը։

ժամանակին նույնաոճ պատասխաններով էր հայտնի Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, երբ հարցերին, թե հնարավո՞ր է այսինչ բանը տեղի ունենա, պատասխանում էր՝ «Կարող ա վաղը քայլեմ, ոտս սոտ տա ընկնեմ մեռնեմ, ես ի՞նչ իմանամ»։